Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասկերանի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Ասկերանի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից
19.06.2018 | 18:55

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է կառավարության որոշումը` Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:


Մեկ այլ որոշումով Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար: Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գեղամ Բեգլարյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Նա շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գրիգորյանին:

Դիտվել է՝ 3267

Մեկնաբանություններ